«Ժամանակը» գրում է. «Ռուսաստանում գործող Դեմոգրաֆիայի ինստիտուտը հրապարակել է 2019-ի առաջին կիսամյակում Ռուսաստանում դիտարկված ժողովրդագրական ցուցանիշները: Ըստ ինստիտուտի հրապարակած տեղեկությունների՝ 2019-ի առաջին կիսամյակում Ուկրաինայից հետո Ռուսաստան ամենաշատը ներգաղթել են Հայաստանի բնակիչները՝ 12 800 մարդ: Համեմատության համար ասվում է, որ 2018-ի առաջին կիսամյակում այդ թիվը գրեթե երեք անգամ պակաս է եղել՝ 4,9 հազար: Ուսումնասիրության հեղինակներից մեկը մեր հայրենակից, ինստիտուտի առաջատար մասնագետ Նիկիտա Մկրտչյանն է»: