«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսաստանը զորավարժություն է սկսել

Ռուսաստանը զորավարժություն է սկսել
24.07.2019 | 22:10

ՌԴ զինված ուժերի Հարավային օկրուգի երկու բանակները լայնածավալ զորավարժություն են սկսել Վրաստանում պլանավորված ՆԱՏՕ-ի զորավարժություններին ընդառաջ: Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանատարությամբ սկսված զորավարժություններում ընդգրկված են 49-րդ և 58-րդ բանակները: Զորավարժություններին մասնակցում են Հարավային օկրուգի բոլոր զորամասերը՝ ներառյալ Սև և Կասպից ծովերի ռուսական ռազմածովային ուժերը:


Հուլիսի 27-ին Վրաստանում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի Agile Spirit-2019 զորավարժությունը, որին մասնակցելու են 14 երկիր ու 3 000 զինծառայող: ՆԱՏՕ-ի զորավարժությունը Վրաստանում շարունակվելու է մինչև օգոստոսի 9-ը:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ