Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Բիշքեկի մոտ գտնվող ռուսական ռազմակայանից այսօր թռել է Մոսկվա՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Կունդուզ Ջոլդուբաևան, նշելով, որ Ատամբաևի համար օդանավ էր ուղարկել: Ատամբաևը այդ կուսակցության առաջատար անդամներից է: Ավելի վաղ նա ասել էր, թե երկու օրով Ռուսաստան է մեկնելու` չհստակեցնելով հրավիրող կողմի անունը: Ալմազբեկ Ատամբաևի դեմ Ղրղըզստանի նոր իշխանությունները քրեական գործ են բացել՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ: Խորհրդարանը նրան զրկել էր անձեռնմխելիությունից: Փաստաբանը որոշումը հակասահմանադրական է գնահատել: Նախկին նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ համարելով քաղաքական: Նա անտեսել էր հարցաքննության ներկայանալու երեք ծանուցումները, հուլիսի 22-ին նրա առանձնատուն էր գնացել ներքին գործերի փոխնախարարը: Ալմազբեկ Ատամբաևը Ղրղըզստանի նախագահ է եղել 2011-2017-ին: