«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ինչով կզբաղվի Քվենտին Տարանտինոն կարիերան ավարտելուց հետո

Ինչով կզբաղվի Քվենտին Տարանտինոն կարիերան ավարտելուց հետո
24.07.2019 | 22:15

Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ Քվենտին Տարանտինոն հյուրընկալվել է Ջիմմի Քիմելի հեռուստահաղորդմանը, որը նվիրված է եղել ռեժիսորի վերջին՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմին: Նա ասել է, որ կարիերան ավարտելուց հետո ցանկանում է երեխաներ ունենալ: Հարցին, թե իսկապես ցանկանում է ավարտել ռեժիսորական կարիերան, 56-ամյա Տարանտինոն պատասխանել է. «Ես, իհարկե, չեմ անհետանա Սելինջերի պես: Որևէ բան կգրեմ: Բացի այդ՝ վերջերս ամուսնացել եմ և ուզում են երեխաներ ունենալ»: «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը Տարանտոնոյի 9-րդ ֆիլմն է է: Պրեմիերան կայացել է Լոս Անջելեսում՝ հուլիսի 22-ին: Գլխավոր դերերում Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին են:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ