Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Փարիզում նա հանդիպումներ կունենա ֆրանսիական ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ: Նախատեսվում է նաև նախագահի այցը Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում: