Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչև տարեվերջ դադարցենում է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով՝ հաղորդել է Reuters-ը: «Ինչպես Եվրամիության բանկը, ԵՆԲ-ն հետևում է ԵՄ հանձնարարականներին և մինչև տարեվերջ սահմանափակիչ մոտեցում կկիրառի նոր վարկային գործառնությունների նկատմամբ»,- մեջբերում է գործակալությունը բանկի ներկայացուցչի խոսքը: Սահմանափակումը չի տարածվի այն նախագծերի վրա, որ կապված են Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ: