«Փաստը» գրում է, որ ՀՅԴ-ն ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներից հետո հաջորդ փուլում սկսելու է հանրային լայն քննարկումներ մարզերում։
Նախատեսում են քաղաքական լուրջ կոնֆերանսներ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում և Դիլիջանում, որոնց կհրավիրվեն փորձագիտական սեգմենտի ներկայացուցիչներ ու նեղ ոլորտային մասնագետներ (քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, մեդիափորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և այլն), որպեսզի վերլուծեն և գնահատականներ տան ՀՀ-ում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Քննարկումներից հետո կուսակցությունը հանդես է գալու բովանդակային հայտարարությամբ։