«Ժամանակը» գրում է. «Արցախում որպես փոխզիջումային տարբերակ քննարկվում է Բակո Սահակյանի հրաժարական տալը և արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը: Այդ դեպքում Սամվել Բաբայանը համաձայնում է չմասնակցել նախագահական ընտրություններին, բայց նրա ղեկավարած կուսակցությանը հնարավորություն կտրվի մասնակցել 2020թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին»: