«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բերդիմուհամեդովը հեռախոսաել է Միրզիոևի հետ

Բերդիմուհամեդովը հեռախոսաել է Միրզիոևի հետ
25.07.2019 | 23:01

Ուզբեկստանի նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հեռախոսազրույց է ունեցել ուզբեկ պաշտոնակցի հետ՝ ծննդյան օրվա առիթով: Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Շավքաթ Միրզիոևին ու մաղթել Ուզբեկստանի բազմազգ ժողովրդին բարգավաճում և զարգացում:


Սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է հուլիսի 21-ից՝ Թուրքմենստանի նախագահի մահվան լուրերից հետո: Հուլիսի 5-ից Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանրությանը չի ներկայացել: Թուրքմենստանում, որտեղ Բերդիմուհամեդովի անձի պաշտամունքը տարեցտարի թափ է հավաքում, պետական լրատվամիջոցները լծված են երկրի առաջնորդի մասին առատորեն տեսանյութեր տարածելու գործին՝ նախագահը ձի է հեծնում, նախագահը հեծանիվ է վարում, նախագահը հերթական հատորի վրա է աշխատում, նախագահը երգում է, նախագահը կատվի ձագերի հետ է խաղում: Վերջին տարիներին Թուրքմենստանի նախագահին վերագրվող ծանր հիվանդության մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, նա հաճախ տևական ժամանակով չի ներկայանում հանրությանը:

Դիտվել է՝ 282

Մեկնաբանություններ