ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռումինացի Քորնել Ֆերուտան նախկին նախագահ Յուկիա Ամանոյի մահից հետո: Ֆերուտան կնախագահի, մինչև անդամ երկրները կհամաձայնեցնեն կառույցի նոր ղեկավարի թեկնածությունը: Ժամկետներ չեն նշվում: Ռումինացի դիվանագետը նախկինում աշխատում էր Ռումինիայի ԱԳՆ-ում: