«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՆԱՏՕ-ն ԵՄ-ի անվտանգության ապահովման գլխավոր կառույցն է

ՆԱՏՕ-ն ԵՄ-ի անվտանգության ապահովման գլխավոր կառույցն է
25.07.2019 | 23:05

ՆԱՏՕ-ն այն կարևորագույն կառույցն է, որի վրա հենվում է ԵՄ անվտանգությունն ու պաշտպանությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ընտրված ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Արտաքին և ներքին անվտանգության հարցերը ֆոն դեր Լյայենը նշել է ԵՄ-ի համար կարևորագույնների թվում՝ քաղաքացիների կշռադատված զարգացման և բերեկեցության հետ մեկտեղ: «Ճիշտ է, որ ընդհանուր պաշտպանությունը միշտ էլ կհենվի հիմնականում ՆԱՏՕ-ի ուսերին: Դա աշխարհում ուժեղագույն դաշինքն է», - ասել է նա՝ հիշեցնելով, որ դաշինքի մեջ մտնող 29 երկրների մեծ մասը ԵՄ պետություններ են: «Կան այլ ոլորտներ, որտեղ արդեն ԵՄ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն պետք է խաղա գլխավոր դերը: Ուստի մեզ անհրաժեշտ են ընթացակարգեր և կառույցներ: Դրա համար մենք ստեղծել ենք PESCO-ն՝ դաշինք ԵՄ-ի պաշտպանության նպատակով», - նշել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Դիտվել է՝ 263

Մեկնաբանություններ