ԱՄՆ ՊՆ նոր նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Պարսից ծոցում լարվածության և պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց որևէ նախապայմանի: «Մենք փորձում ենք հասնել ապաէսկալացիայի», — մանրամասնել է նա: Էսպերի խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչներն առանց որևէ նախապայմանի պատրաստ են ցանկացած պահի և ցանկացած վայրում հանդիպել ԻԻՀ-ից գործընկերների հետ բանակցելու համար: