«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը վիրահայ համայնքի հետ

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը վիրահայ համայնքի հետ
25.07.2019 | 23:09

Հուլիսի 24-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ամփոփել է այցի ընթացքում ունեցած հանդիպումները՝ վերահաստատելով Վրաստանի հետ դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններն առավել ամրապնդելու Հայաստանի պատրաստակամությունը:

Նախարարը նշել է, որ թեև Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում ունեն տարբեր խնդիրներ, երկու երկրներին միավորում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգի, սեփական ժողովուրդների բարեկեցությանը նպաստող միջավայր ստեղծելու ընդհանուր շահը: Նախարարը բարձր է գնահատել այն կամրջող դերը, որ ունի վիրահայ համայնքը երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկկողմ օրակարգի առաջմղման գործում: «Անչափ կարևոր է, որ դուք՝ որպես Վրաստանի քաղաքացիներ, Վրաստանի հասարակական կյանքի մասնակիցներ, Վրաստանի բարեկեցության, զարգացման մասնակիցներ, նաև հանդիսանում եք ձեր արմատների, ձեր ինքնության պահապանը: Դուք նաև կարևորագույն կամուրջ եք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջև՝ ներդրում ունենալով երկկողմ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու գործում։ Բոլորս գիտենք, որ առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների որպես համայնք։ Սակայն իմ կարծիքով մեր համայնքների և, մասնավորապես, այս համայնքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ սա ոչ թե ուղղակի մարդկանց խումբ է, որոնք տարին մի քանի անգամ կարող են հավաքվել միասին սուրճ խմելու համար, այլ հայ համայնքի կարողությունն արտահայտվում է իր ինստիտուցիոնալ կազմակերպման մեջ։ Մենք ունենք ինստիտուցիոնալ առումով մեր ինքնությունն արտահայտելու տարբեր ձևեր»,- ասել է նախարարը:


Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԳ նախարարը անդրադարձել է տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:
Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը պատասխանել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին, տեղի է ունեցռլ վիրահայ համայնքի հուզող խնդիրների շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում:
Վիրահայ համայնքի հետ հանդիպումից Զոհրաբ Մնացականյանը այցելել էր Թբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ