«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Երևանը հուսով է, որ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի կդառնա

Երևանը հուսով է, որ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի կդառնա
25.07.2019 | 23:16

Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու շուրջ բանակցությունների նոր փուլ է մոտենում: «Ինչպես դա կընթանա և ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե հարցին հետևելով և խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավել չեմ կարող ասել», - ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանում լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և «վստահ եմ` Դուք էլ հետևել եք, լրատվական հոսքերում տեսել եք, որ այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են»:
«Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և Ռուսաստանի, և Վրաստանի հետ: Բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք, բնականաբար, դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա», - ասել է Մնացականյանը:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ