Իսպանիայի խորհրդարանի Պատգամավորների կոնգրեսը չի հաստատել Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Կողմ է քվեարկել 124 պատգամավոր, դեմ՝ 155, ձեռնպահ են մնացել 67-ը, 4 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը: