«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արա Զոհրաբյան. Վստահ եմ` եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացնեն, ԼԳԲՏ անձանց թիվը կտրուկ ավելանալու է

Արա Զոհրաբյան. Վստահ եմ` եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացնեն, ԼԳԲՏ անձանց թիվը կտրուկ ավելանալու է
25.07.2019 | 23:21

Կոչ ենք անում ՀՀ վարչապետին, ՍԴ-ին և ԱԺ-ին մերժել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝ ասուլիսիում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ հանդես չի գալիս որպես Փաստաբանների պալատի նախագահ։ Նա տեղեկացրեց, որ մի խումբ փաստաբաններ ստեղծել են «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնություն, որի անունից էլ հանդես է գալիս։


Զոհրաբյանը նշեց, որ իրենք քաղաքական որևէ ուղղվածություն չունեն, մերժում են երկրի համար ցանկացած վնասակար նախաձեռնություն՝ կլինի նախորդ իշխանության կողմից և ներկա իշխանության կողմից շարունակվող, թե նոր-նոր նախաձեռնվող։ Հարցին՝ ինչու՞ նախկինում չէին խոսում, Արա Զոհրաբյանը պատասխանեց, որ մշտապես հրապարակային քննադատել են։ «Նույնիսկ եթե որևէ քաղաքացի կամ պաշտոնյա, անկախ պատճառից, չի խոսել, բայց հիմա միացել է նախաձեռնությանը, չի կարելի նրան պիտակավորել»,-ասաց նա։
Անդրադառնալով դիտարկումներին, որ կոնվենցիայի ընդունման հարցի արդիականություն չկա, նման օրակարգ էլ չկա և նրանք ոչնչից են սարքել պատմություն՝ փաստաբանը նշեց, որ կոնվենցիայի ընդունման հարցը իշխանությունների օրակարգում է, կան բարձրաստիճան անձանց հայտարարություններ, առնվազն՝ նախարարի և փոխնախարարի մակարդակով։
Արա Զոհրաբյանը նշեց, որ կոնվենցիայում կան դրական կարգավորումներ, և դրանց մեծ մասը մեր երկրի օրենսդրությունը կարգավորել է. կոնվենցիան չվավերացնելու դեպքում էլ պետությունը չի կաշկանդվի լավ կարգավորումները ներառել մեր օրենսդրության մեջ։ Նա նշեց, որ Կոնվենցիայի ընդունումը երեք վտանգ է ներկայացնում՝ նախ, որ ԼԳԲՏ համայնքի անդամների՝ ընտանիք ստեղծելու իրավական խոչընդոտները կվերացվեն, եթե չվերացվեն, կթուլանան, ինչը երկրի ծնելիության վրա կարող է անդրադառնալ։ Նրա խոսքով՝ կոնվենցիայի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում, որ իրենց կին համարող տղամարդիկ ներկայանան որպես կին, ինչը բանակի մարտունակության վրա կազդի։


Փաստաբանը պնդեց, որ այս կոնվենցիան առնչվում է հենց ԼԳԲՏ անդամներին, թեև ներկայացվում է որպես նպատակ՝ պաշտպանելու կանանց բռնության բոլոր ձևերից և կանխելու ընտանեկան բռնությունը։ Զոհերին տրվող աջակցությունն ապահովում են առանց մաշկի գույնի, կրոնի, սեռական կողմնորոշման, գենդերային խտրականության և այլ տարբերակման։ «ԼԳԲՏ անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր, այսինքն՝ ընտանեկան բռնության մեջ համարվում են ընտանեկան միավորը և զուգընկերը, տեսակետը, թե նրանց չի առնչվում կոնվենցիան, հիմնավոր չէ»,-ասաց նա։


Նա մտահոգիչ կարգավորում համարեց, որ պետք է ձեռնարկվեն քայլեր, որ կրթական ծրագրում ընդգրկվեն կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի և անձեռնմխելիության ուսումնական նյութեր։ «Մեր կարծիքով, դա առնչվում է ԼԳԲՏ անձանց, և երեխաներին նման ծրագրեր պարտադրելը կարող է խնդիրներ առաջացնել»,-ասաց նա։


Արա Զոհրաբյանը նշեց, որ օրենքով նախատեսված բոլոր միջոցներին դիմելու են, այդ թվում նաև խաղաղ հավաքների՝ հասնելու խաղաղ մերժման։ «Վստահ եմ, եթե կոնվենցիան վավերացնեն՝ միջավայր ստեղծելով, ԼԳԲՏ-ների թիվը կտրուկ ավելանալու է»,-ասաց նա։

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ