«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թուրք գեներալը բացատրել է Անկարայի և Վաշինգտոնի հակամարտությունը

Թուրք գեներալը բացատրել է Անկարայի և Վաշինգտոնի հակամարտությունը
25.07.2019 | 23:23

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի նախկին տեղակալ Էրգին Սայգունը բացատրել է, թե ինչու են լարվել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, գրում է Güneş-ը: Նա հայտարարել է, որ ռուսական C-400-ն ընդամենը պատրվակ էր, ԱՄՆ-ը պարզապես չի ցանկանում, որ Թուրքիան զարգանա և շահագրգռված է այլ խաղացողի առաջընթացով: «Արևմուտքի համար կարևոր է Մերձավոր Արևելքում ապահովել Իսրայելի անվտանգությունը և վերահսկողությունը էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Իսրայելի հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկրները վերացվում են, և այդ գծի վերջում Թուրքիան է: Ես ստիպված եմ դա ասել, քանի որ դա ճիշտ է»՝ ասել է Էրգին Սայգունը: Նա հավելել է, որ եթե Անկարան և Վաշինգտոնը համաձայնության գան C-400-ի վերաբերյալ, ԱՄՆ-ը նոր պահանջներ կներկայացնի Թուրքիային: Ըստ Սայգունի, ԱՄՆ-ը պահանջելու է կասեցնել Իրանի հետ շփումները, Սիրիայում քրդական պետություն է ստեղծելու և արգելելու է Կիպրոսում ռեսուրսների արդյունահանումը, հաշվի չառնելով Թուրքիայի կարծիքը:

«Իմ կարծիքով, խնդիրը C-400-ի կամ F-35-ի մեջ չէ, Ամերիկան դժգոհ է Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունից և չի ցանկանում, որ Թուրքիան տարածաշրջանային տերություն դառնա»,- ասել է նախկին զինվորականը: Սայգունը նշել է, որ ԱՄՆ հայտարարությունները, որ Ռուսաստանը F-35 ինքնաթիռների մասին գաղտնի տեղեկատվություն կստանա, անհիմն է, քանի որ այդ կործանիչների գաղտնիքները վաղուց հայտնի են Մոսկվային: Նրա խոսքերով, ԱՄՆ իշխանությունները դեռևս 10 տարի առաջ քննարկում էին F-35-ի ծրագրից Թուրքիայի բացառումը: Եթե Անկարան ստանա այդ ինքնաթիռները, Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը կփոխվի. Իսրայելը կկորցնի օդային գերազանցությունը, իսկ ԱՄՆ-ը չի կարող դա թույլ տալ, քանի որ կորցնում է տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների վերահսկողությունը:

Դիտվել է՝ 312

Մեկնաբանություններ