Բարսելոնայի քաղաքապետարանը չորեքշաբթի Sagrada Familia տաճարի շինարարության թույլտվություն է տվել: Տաճարի ղեկավարությունը 4.6 միլիոն եվրո է տրամադրել շինարարական հարկի և լիցենզիայի տրամադրման համար, վերջ է դրվել «անոմալիային», քանի որ 130 տարի շինարարական աշխատանքները կատարվել են առանց լիցենզիաների: Կատալոնիայի մայրաքաղաքի իշխանությունները և կրոնական կառույցի ղեկավարությունը համաձայնության են եկել, Sagrada Familia-ն խոստացել է 10 տարում 36 միլիոն եվրո վճարել որպես քաղաքային ծախսերի փոխհատուցում, Բարսելոնայի քաղաքապետարանը խոստացել է օժանդակել շինարարական աշխատանքների կարգավորմանը: