«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բորիս Ջոնսոն. Մեր առաքելությունն է հոկտեմբերի 31-ին իրականացնել բրեկզիտը

Բորիս Ջոնսոն. Մեր առաքելությունն է հոկտեմբերի 31-ին իրականացնել բրեկզիտը
26.07.2019 | 11:11

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ կառավարության առաջին նիստը հրավիրեց: Դաունինգ Սթրիթում ողջունելով նոր կառավարությանը՝ Ջոնսոնն ասել է, թե հրաշալի է տեսնել նոր թիմին: Կառավարության առաջնահերթությունը նա համարել է բրեկզիտը: «Մեր երկրի պատմության վճռական փուլում մեր առջև կարևոր խնդիր կա: Մենք հանձնառու ենք Եվրամիությունից դուրս գալ հոկտեմբերի 31-ին, կամ գուցե ավելի շուտ՝ ոչ եթե-ներ, ոչ բայց-եր»՝ հայտարարել է նա: Նախկինում էլ Ջոնսոնը գտնում էրլ, որ եթե Բրյուսելի հետ չի հաջողվում համաձայնության գալ, պետք է «կոշտ բրեկզիտի» գնալ՝ առանց համաձայնագրի հեռանալ ԵՄ-ից:


Կառավարության նիստից հետո Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնում առաջին անգամ ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանում: «Մեր առաքելությունն է հոկտեմբերի 31-ին իրականացնել բրեկզիտը՝ նպատակ ունենալով միավորել ու նոր լիցքեր հաղորդել մեր հզոր Միացյալ Թագավորությանը և այս երկիրը դարձնել աշխարհի ամենալավ տեղը»՝ Համայնքների պալատում հայտարարել է Բորիս Ջոնսոնը՝ խոստանալով 99 օրում Բյուսելի հետ համաձայնագիր կնքել, իսկ եթե ԵՄ ղեկավարները մերժեն, ինչը նա քիչ հավանական է համարել, հեռանալ առանց համաձայնագրի:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ