«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵՄ-ն անթույլատրելի է անվանել Brexit-ի հարցով նոր պայմանագիր կնքելու Ջոնսոնի պահանջը

ԵՄ-ն անթույլատրելի է անվանել Brexit-ի հարցով նոր պայմանագիր կնքելու Ջոնսոնի պահանջը
26.07.2019 | 11:14

ԵՄ-ն մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պահանջը Brexit-ի պայմանների մասին նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ:


Sky News հեռուստաալիքը հրապարակել է Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնյոյի նամակը՝ եվրոպացի պատգամավորներին: Նա անթույլատրելի է անվանում Ջոնսոնի միտքը Brexit-ի հարցով նոր գործարքից «բեքսթոփը» (Հյուսիսային Իռլանդիայի՝ ԵՄ մաքսային միության կազմում և միասնական եվրոպական շուկայում մնալու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի մեկնարկից հետո) բացառելու մասին: «Առանց գործարքի տարբերակը երբեք ԵՄ ընտրությունը չի լինի, սակայն մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»,- ասել է նա: Բարնյոն մատնանշել է Համայնքների պալատում Ջոնսոնի ելույթի ռազմատենչ բնույթը՝ նրան մեղադրելով «ԵՄ 27 անդամի վրա ներազդելու» փորձի մեջ:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ