«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վալենտինա Մատվիենկո. Հայաստանը որոշում է կայացրել անցնել խորհրդարանական հանրապետության, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ

Վալենտինա Մատվիենկո. Հայաստանը որոշում է կայացրել անցնել խորհրդարանական հանրապետության, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ
26.07.2019 | 11:15

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալետինա Մատվիենկոն ելույթ է ունեցել ՌԴ-ում կառավարման խորհրդարանական ձևաչափի անցնելու անհրաժեշտության թեմայով: Երկրների պետական կառուցվածքը հիմնվում է պատմության, մշակույթի, ավանդույթների վրա, և այդ գործոնը հաշվի չառնել չի կարելի: Խորհրդարանական կառավարման անցած երկրներից Մատվիենկոն օրինակ է բերել Հայաստանը:


«Աշխարհում կան հաջողակ խորհրդարանական հանրապետությունների օրինակներ, սակայն այնքան էլ շատ չեն և այն երկրներում, որտեղ քաղաքական կուսակցությունները, քաղաքական համակարգը և պետական ժողովրդավարական ինստիտուտներն ավելի քան 100 տարեկան են: Հայաստանի մեր գործընկերները որոշում են կայացրել անցնել խորհրդարանական հանրապետության, սակայն, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում նրանց, որ ամեն ինչ ստացվի», - ասել է Մատվիենկոն: Նա կողմ է խորհրդարանի դերի ուժեղացմանը Ռուսաստանում՝ ընդգծելով, որ հավասարակշռություն է տիրում իշխանության տարբեր ճյուղերի միջև լիազորությունների բաշխման հարցում:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ