«Ժամանակը» գրում է. «Չնայած Սևանա լճի էկոլոգիական վիճակի վատացմանը՝ ամեն օր լճից բաց է թողնվում 2 մլն խորանարդ մետր ջուր: Սևանա լճի և էներգետիկ համակարգի շահերը հակադիր բևեռներում են գտնվում, և Սևանը փրկելու համար պետք է հրաժարվել Սևան-Հրազդան կասկադի արտադրած էժան էլեկտրաէներգիայից»: