«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուբեն Մելիքյան. Մեզ պետություն պե՞տք է, թե չէ, մեզ իրավունք պե՞տք է, թե չէ

Ռուբեն Մելիքյան. Մեզ պետություն պե՞տք է, թե չէ, մեզ իրավունք պե՞տք է, թե չէ
27.07.2019 | 02:59

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ գործադիր իշխանության կողմից դատական իշխանությանն ուղղված ցանկացած մեղադրական հայտարարություն պետք է ունենա ապացույցներ։ «Հայտարարում են, թե այսպես են ասում, այնպես են ասում, բայց ո՞ւր են դրա վերաբերյալ ապացույցները, փաստերը։ Ես կարծում եմ՝ եթե գործադիր իշխանությունը հայտարարում է ինչ-որ հանցագործության մասին և որևէ ապացույց չի ներկայացվում, ուրեմն արժեզրկվում է գործադիր իշխանության ուժը», - ասուլիսում հայտարարեց Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ դատավորների նկատմամբ ներգործություն է եղել, ու փաստեր չեն ներկայացվել։

«Դատական իշխանությունն էլ կարող է ասել, որ դա ընդամենը ձև է՝ հանրությանը տրամադրելու դատական իշխանության դեմ։ Մեզ պետություն պե՞տք է, թե՞ չէ, մեզ իրավունք պե՞տք է, թե՞ չէ։ Տասնամյակների կաթիլ-կաթիլ աշխատանք է եղել դատական իշխանության ձևավորումը, բայց այս ձևով զրոյացնել տասնամյակի պետականաշինական գործը, ընդունելի չէ», - հավելեց Մելիքյանը։

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ