«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

2020-ի ապրիլին Թուրքիան կսկսի օգտագործել ռուսական С-400 համալիրները՝ նաև Հայաստանի դեմ

2020-ի ապրիլին Թուրքիան կսկսի օգտագործել ռուսական С-400 համալիրները՝ նաև Հայաստանի դեմ
27.07.2019 | 03:01

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2020-ի ապրիլին Թուրքիան կսկսի ակտիվորեն օգտագործել Ռուսաստանից ձեռք բերած С-400 զենիթահրթիռային համալիրները՝ գրում է DW-ի թուրքական ծառայությունը: С-400-ների բաղադրիչների մատակարարումը Թուրքիա շարունակվում է: Թուրքիայի նախագահը հավելել է, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ, պետք է հասկանան, որ Անկարան С-400-ների սուր կարիքն ունի:


С-400 հրթիռային համակարգերը Թուրքիան կարող է օգտագործել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում՝ ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը Minval.az-ին: «Բնականաբար այդ համակարգերը մեզ կօգնեն: Բայց եկեք պարզություն մտցնենք՝ մենք ունենք մեր С-300-ը, որոնք թուրքական С-400-ներից վատը չեն, նրանց միջեւ տարբերությունը չնչին է: Նույն համակարգերն են, միայն ավելի նորացված: Բանակում դա ընդունված է՝ սկզբում փորձարկում են մեկը, հետո փոխում են մատակարարման կազմը, եւ ստացվում է ամբողջովին նոր մոդել: Իսկ զենքի էությունը մնում է նույնը: Մենք ունենք С-300, եւ մեր երկրի ամբողջ երկինքը պաշտպանված է, քանի որ մեր զինված ուժերի տրամադրության տակ են ոչ միայն С-300-ը, կան եւ իսրայելական զինատեսակներ, եւ բելառուսական, եւ ռուսական այլ համակարգեր: Մենք հավատում ենք, որ վաղը, եթե վերսկսվեն ռազմական գործողություններ, թուրքական կողմը ուս-ուսի տված կկանգնի Ադրբեջանի կողքին, եթե պետք լինի՝ կկրակի, կտրամադրի տեղեկատվություն, թուրքական բանակն ավելի ժամանակակից է, քան ադրբեջանականը», ընդգծել է փորձագետը:


Այն հարցին, թե ուժեղ են վերոնշյալ զենքերը «Իսկանդերներից», Աբիլովը պատասխանել է. «Տպավորություն է ստեղծվում, որ մեր հասարակությունն ընդհանրապես գլուխ չի հանում սպառազինությունից: «Իսկանդերը» օպերատիվ տակտիկական հրթիռ է, որն այդքան էլ վտանգավոր չէ, քան փորձում են ներկայացնել: Դա ատոմային զենք չէ, որպեսզի ներկայացնենք, «հզոր եւ մահաբեր», որը կարող է ոչնչացնել Ադրբեջանի կեսը: Միշտ, երբ արտասանում են «Իսկանդեր» բառը, մեր հասարակությունը սկսում է նույնը ասել. «Ահա, Ռուսաստանը Հայաստանին նվիրել է «Իսկանդերներ»»: Հետո՞: Մենք էլ «Պոլոնեզ» ունենք, որն իր տեխնիկական բնութագրով ավելի որակյալ է, քան «Իսկանդերները»»:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ