Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու հակառակորդների թիվը գերազանցել Է տարածաշրջանի անկախության կողմնակիցների թվին՝ վկայում հարցման տվյալները, որի արդյուքները հուլիսի 26-ին հրապարակել Է ինքնավարության կառավարությանը կից հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը: Հարցման մասնակիցներին տրվել Է հարց, թե նրանք ցանկանում են, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա: Հարցվածների 44 տոկոսը պատասխանել Է դրական, 48,3 տոկոսը դեմ է Իսպանիայի հետ խզմանը:
Հարցմանը, որն անցկացվել Է հունիսի 25-ից հուլիսի 17-ը, մասնակցել է 1,5 հազար մարդ: