«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               

Պոմպեոն խոսել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին

Պոմպեոն խոսել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին
27.07.2019 | 03:03

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ հայտարարել է, որ այդ քայլը ԱՄՆ-ի համար անընդունելի է: «Նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից Թուրքիային հեռացնելուց բացի՝ ուրիշ պատժամիջոցներ ևս կարող են կիրառվել, քանի որ մեր նպատակը Ս-400 համակարգերի գործարկումը խոչընդոտելն է: Թուրքիան Ս-400-ների դեռ առաջին խմբաքանակն է միայն ստացել, ուստի ցանկանում ենք, որ թուրքական իշխանությունը այս հարցը ևս մեկ անգամ աչքի անցկացնի»,- նշել է նա:
Պենտագոնը հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ