«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՔՊ-ն չինտեգրվեց միջազգային ոչ մի բլոկում

ՔՊ-ն չինտեգրվեց միջազգային ոչ մի բլոկում
27.07.2019 | 14:31

«Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին քաղաքական կուրսի և միջազգային հարթակներում կապերի հաստատման գործընթացի հետ։ Որպես կանոն, կուսակցությունները միավորվում են միջազգային տարբեր ալյանսներում, գաղափարական հիմք ունեցող համընդհանուր միավորումներում (օրինակ՝ ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը՝ ԵԺԿ–ին, ՀՅԴ՝ սոցինտերնին, ՀԱԿ–ը և ԼՀԿ-ն՝ «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսին (ALDE) և այլն)։ Ներկայիս իշխանական կուսակցությունը, հրաժարվելով գաղափարական «իզմերից», չինտեգրվեց ոչ մի միջազգային բլոկում։ Թերթի տեղեկություններով՝ Եվրոպայում ձևավորվում է ծայրահեղ աջերի միավորում, քանի որ այդ գաղափարական հոսանքի տարածումը Արևմուտքում ակնհայտ աճի միտում ունի։ հնարավոր է, որ ՔՊ-ն անդամակցության հայտ ներկայացնի այդ ալյանսին։

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ