«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թրամփը սպառնացել է Մակրոնին

Թրամփը սպառնացել է Մակրոնին
27.07.2019 | 14:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ կբարձրացնի Ֆրանսիայից ներկրվող գինու մաքսատուրքերը՝ ի պատասխան Ֆրանսիայի կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ սահմանված հարկի:

«Քիչ առաջ Ֆրանսիան թվային հարկ է սահմանել մեր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ: Եթե որևէ երկիր պետք է հարկի այդ ընկերություններին, իրենց հայրենիքը՝ ԱՄՆ-ն է: Մենք շուտով Մակրոնի հիմարությանն ի պատասխան նոր միջոցներ կձեռնարկենք: Ես միշտ էլ ասել եմ, որ ամերիկյան գինին ֆրանսիական գինուց լավն է»,- թիվթերյան իր էջում գրել է Թրամփը: Սպիտակ տունը մեկնաբանություն է հրապարակել, որում Փարիզի որոշման առնչությամբ հիասթափություն է հայտնել և ընդգծել, որ Ֆրանսիայի ձեռնարկած միակողմանի միջոցն ուղղված է ամերիկյան նորարարական տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք ծառայություններ են մատուցում տնտեսության բացառիկ ոլորտներում: Վաշինգտոնի վարկածով՝ այդ քայլն ապացուցում է, որ Ֆրանսիան հակված չէ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների հետ շարունակվող բանակցությունների հաջող արդյունքին:


Հուլիսի 11-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրենքի նախագիծ էր ընդունել, որով նախատեսվում է տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նկատմամբ հատուկ թվային ծառայություններից տարեկան ընդհանուր եկամուտի 3%-ի չափով թվային ծառայությունների հարկ սահմանել: Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը Amazon-ի, Apple-ի, Facebook-ի, Google-ի մասին է:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ