«Ժամանակը» գրում է. «Կառավարությունը որոշել է սահմանել կարգ, ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձինք կկարողանան ստանալ կարգավիճակ: Այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով: Սա ուղղակի հարված է ԵԿՄ-ին և նրա հեղինակությանը, մինչև այժմ ԵԿՄ-ն էր կատարում այդ գործառույթը և մարդուն տալիս, այսպես կոչված, «մարտական ուղի», որի հիման վրա նա ստանում էր Երկրապահ կամավորականի կարգավիճակ: Հետաքրքիր է նաև, որ այս կարգը ուժի մեջ մտնելուց հետո կարող են վերանայվել նախկինում տրված «երկրապահ կամավորականի» կարգավիճակները»: