ԱԳՆ-ն պարզաբանում է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունը վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որ Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով։ «Հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուր օպերատորի ուղևորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,– ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: