«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է նոր, անժամկետ պայմանագիր առաջարկել թիմի ավագ Լիոնել Մեսիին, որը նախատեսված կլինի մինչև նրա կարիերայի ավարտը։ Հաղորդում է Mudno Deportivo-ն։ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ը։ Պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ արգենտինացին կարող է ևս մեկ տարով երկարաձգել։ «Բարսելոնայում» մտադիր են նոր, անժամկետ պայմանագիր առաջարկել 32-ամյա ֆուտբոլիստին, որը կավարտվի Մեսսիի կարիերան ավարտելուն պես։ Լիոնել Մեսին վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է «Բարսելոնայում» ավարտել կարիերան։
Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» սան է։ Նա կատալոնական ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։ Նախորդ մրցաշրջանում Մեսին մասնակցել է 34 հանդիպման ու դարձել 36 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։