Վրաստանում այսօր մեկնարկում է Agile Spirit 2019 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է 3000 զինվորական՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրներից, հայտնում է apsny.ge-ն՝ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով: Agile Spirit-ը կանցկացվի Վրաստանի 3 տարբեր վայրերում՝ Սենակում, Վազիանում և Ախալցխայի Օրֆոլո զորավարժարանում:
Զորավարժանքների նպատակներից մեկը Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է: Ներկա վարժանքները Վրաստանի համար 9-րդն են: Դրանք կտևեն մինչև օգոստոսի 9-ը: Agile Spirit 2019-ին կմասնակցեն նաև ուկրաինացի զինծառայողներ: