Ուկրաինան, Լեհաստանը և ԱՄՆ-ը Վարշավայում էներգետիկ ոլորտում համագործակցության եռակողմ պայմանագիր են կնքել: Համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը, Լեհաստանի կառավարության էներգետիկ հարցերով լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին և ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին:
Համաձայնագրով Լեհաստանը պարտավորվում է 2021-ից Ուկրաինա տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել: Դա հնարավոր կդառնա, երբ ավարտին հասցվի Baltic Pipe գազատարի շինարարությունը, որով նորվեգական գազը Բալթիկ ծովի հատակով կարտահանվի Լեհաստան: