«Եվրոպական պետությունները բավարար ջանքեր չեն գործադրում 2015-ին կնքված միջուկային համաձայնագրերի փրկության ուղղությամբ»՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Ռուսաստանը և Չինաստանը մեր կողմից դիտարկվում են որպես գործընկերներ, որ օգնել են մեզ միջուկային համաձայնագրի հարցում, ամուր դիրքեր ունեն և նպաստում են համաձայնագրի փրկությանը: Ցավոք սրտի, մենք նույնը չենք կարող ասել եվրոպացիների մասին: Նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում քայլեր ձեռնարկել միջուկային համաձայանգրի շրջանակներում իրենց պարտավորությունները կատարելու ուղղությամբ», - ասել է Զարիֆը: