Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վրաստանի վարչապետի պաշտոնում մեր երկրին ծառայելը ինձ համար մեծ պատիվ էր և նաև մեծ պատասխանատվություն: Ես եղել եմ և կշարունակեմ լինել «Վրացական երազանք»-ի անդամ և մեր երկրի հավատարմի զինվորը»: Նա ընդգծել է, որ այս փուլում իր առաքելությունը կատարված է համարում: