«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մեկնարկել են «ԹուրԱզ Արծիվ-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Մեկնարկել են «ԹուրԱզ Արծիվ-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները
02.09.2019 | 21:51

Համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա պլանի՝ սկսվել են «ԹուրԱզ Արծիվ-2019» համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։ Վարժանքների ընթացքում իրականացվելու են առաջադրանքներ՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի, Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերի համատեղ գործունեության պլանավորման նպատակով, իրականացվելու են փոխգործակցության հնարավորությունների և օպերացիաների ընթացքում մարտական համակարգերի ուսումնասիրության, օդից ցամաքային թիրախների ոչնչացման, ինչպես նաև այլ առաջադրանքներ։


Զորավարժություններին մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչև 30 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, Ֆ-16, ՍՈԻ-25 ինքնաթիռներ, Մի-35, Մի-17, ՈՒՀ-70 ուղղաթիռներ։ Վարժանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը։

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ