Լիբանանում տնտեսական ճգնաժամի պատճառով արտակարգ դրություն է մտցվել: Վարչապետ Սաադ Հարիրին այդ քայլին է դիմել Բաաբդի նախագահական պալատում քաղաքական գործիչների և բանկիրների հետ հանդիպումից հետո՝ հայտնում է Reuters-ը: «Տնտեսական ծանր իրավիճակը մեզնից պահանջում է արագ միջոցներ ձեռնարկել», - հայտարարել է Հարիրին: Նա վստահություն է հայտնել, որ Լիբանանում սպասվող բարեփոխումները թույլ կտան խուսափել հունական ճգնաժամի կրկնությունից, երբ երկիրն 9 տարի առաջ հայտնվեց խոր ճգնաժամի մեջ և ստիպված էր խիստ միջոցների դիմել օտարերկրյա պարտատերերի ճնշման ներքո: «Մենք չենք ուզում, որ մեզ հետ էլ այդպես պատահի: Հետևաբար, մենք միջոցներ ենք ձեռնարկում երկիրը փրկելու համար»,- նշել է վարչապետը:
Լիբանանի պետական պարտքը գրեթե հասել է 90 միլիարդ դոլարի, որ համապատասխանում է ՀՆԱ-ի 150 տոկոսին: Բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ 11 տոկոսին: