««Ժողովուրդը» գրում է, որ կառավարությունը մտադիր է ավելացնել դրենաժային ցանցերի մաքրմանը հատկացվող գումարի չափը: Դրենաժային համակարգերը ծառայում են տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխմանը: Դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման և պահպանման նպատակով պետական բյուջեից վերջին տարիներին ֆինանսավորումը կազմել է 290 մլն դրամ: Պարզվում է՝ ջրային պետական կոմիտեին բավարար չէ այդ գումարը: Նշված գումարով հնարավոր էր լինում տարեկան մաքրել 190 կմ երկարությամբ դրենաժային ցանց, այնինչ յուրաքանչյուր տարի հարթավայրում գերխոնավ հողերի տարածքը թույլատրելի սահմաններում պահպանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել 330 կմ դրենաժային ցանցերի մաքրման, նորոգման և պահպանման աշխատանքներ, որոնց համար գումարը կկազմի տարեկան 480 մլն դրամ: