«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը տապալվեց

Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը տապալվեց
03.09.2019 | 22:03

Դահլիճ մտավ մանկական ուռուցքաբանության գծով Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանն ու ասաց, որ տեսախցիկների առջև ցանկանում է հարցեր ուղղել Արսեն Թորոսյանին:


Թորոսյանը հորդորեց Թամամյանին ասուլիս հրավիրել, երբ նա շարունակեց պնդել, դադարեցրեց ասուլիսն ու հեռանալիս պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Նա հայտարարեց, թե Թամամյանը «այլ շահեր» է հետապնդում՝ չմանրամասնելով․ «Ես ոչ մի խնդիր չունեմ իրա հետ: Ինքը երևի ունի խնդիր իմ հետ, քանի որ ինչ-որ այլ շահեր ա հետապնդում: Չեմ ասի ում մասին է խոսքը: Թող ինքը ասի, եթե ուզում ա»:
Ասուլիսը կազմակերպվել էր Արյունաբանական կենտրոնում, որտեղ աշխատում է Գևորգ Թամամյանը: Նախարարի հեռանալուց հետո Թամամյանի ճեպազրույցի ընթացքում դահլիճում մնացին հիվանդանոցի մոտ մեկ տասնյակ բժիշկներ: Դահլիճում էր նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Գևորգ Թամամյանը, որպես մանկական ուռուցքաբան և արյունաբան, նաև այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:


Թամամյանը հրապարակեց նախարարին ուղղված 12 հարց՝ ավելացնելով, որ նաև դրանք են պատճառ հանդիսացել, որ ինքը հեռացել է նախարարության խորհրդականի պաշտոնից․ «Ինչպե՞ս էիք Ձեզ զգում, երբ ապրիլին Ուռուցքաբանական ազգային կենտրոնին հորդորել էիք հերթագրել քաղցկեղով հիվանդներին: Այդ մասին երեկ հայտարարեց նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն պրոֆեսոր Տանանյանը: Տեղյա՞կ եք, որ այդ ամիսների ընթացքում, որ հորդորել էիք հիվանդներին հերթագրել, քաղցկեղը տարածվելու ունակություն ունի, և խլում էիք տարբեր մարդկանց ապրելու վերջին շանսը: Պետպատվերի բաշխումն անելիս տարվա սկզբին, ինչպե՞ս եղավ, որ Ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն МРТ և КТ ծառայություններ, կրկնապատկեցիք: Ինչո՞ւ մասնավոր կենտրոնին մի միլիարդով ավելացրեցիք պետպատվերը՝ մոտավորապես սարքելով 2,7 միլիարդ: Մինչդեռ ամբողջ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը մի միլիարդի չի հասնում»:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ