«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Իմրան Խան․ Պակիստանը միջուկային զենք առաջինը չի կիրառի

Իմրան Խան․ Պակիստանը միջուկային զենք առաջինը չի կիրառի
03.09.2019 | 22:03

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հավաստիացրել է, որ իր երկիրը միջուկային զենք առաջինը երբեք չի կիրառի: Խանը քննադատել է վիճահարույց Քաշմիրի նկատմամբ Նյու Դելիի քաղաքականությունը: Մահմեդական ահաբեկիչներին սատարելու համար Պակիստանին մեղադրող Հնդկաստանը Քաշմիրի հնդկական հատվածում արտակարգ դրություն է մտցրել և չեղարկել է տարածքի հատուկ կարգավիճակը: «Բոլորը պետք է դատապարտեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մարդատյաց գաղափարախոսությունը, որովհետև բոլորին է սպառնում: Մենք երկուսս էլ միջուկային երկրներ ենք, եթե այս լարվածությունը շարունակվի, աշխարհը վտանգի առաջ կլինի, բայց ես ասում եմ ձեզ՝ մեր կողմից առաջին հարված չի լինի: Եվ այնուամենայնիվ սիրտ ունեցող և ոչ մեկը չի կարող հանդուրժել այն, ինչ հիմա տեղի է ունենում Քաշմիրում», - ասել է Իմրան Խանը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ