Անգլիայի Բերքշիր շրջանի Բոքսֆորդ գյուղում հայտնաբերված՝ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի խճանկարն ամբողջությամբ պեղվել է, գրում է Daily Mail-ը: 1600 տարվա հնության խճանկարը հայտնաբերվել էր 2017-ին, ամբողջությամբ բացվել է միայն վերջերս: Խճանկարը պատկերում է մրցություն կառքով՝ հունական առասպելական պելոպների պատկերներով, որոնք մրցում են արքայադուստր Հիպոդամիայի սիրո համար: Հնագետ Մաթ Նիկոլի խոսքով՝ 6 մետր երկարություն ունեցող խճանկարի գեղարվեստական տեսարանը ոչնչով չի զիջում այլ հնադարյա խճանկարներին: Խճանկարը հայտնաբերվել էր երկու տարի առաջ, սակայն կրկին հողով էր ծածկվել, որ ֆերմերները կարողանային աշխատել դաշտերում: Պեղումներին մասնակցած կամավորներն ընդամենը 10 օրում մաքրել են ամբողջ տարածքը: Խճանկարը բացվել է հանրության համար, այն տեսնելու է եկել 3000 մարդ: Իշխանությունները մտադիր են կրկին ծածկել, որպեսզի խճանկարը չխոչընդոտի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներին: Փորձագետների խոսքով՝ այն թանգարան տեղափոխելը չափսերի պատճառով նպատակահարմար չի լինի: Տեղի համայնքը ցանկանում է խճանկարը թողնել նույն վայրում, որտեղ հայտնաբերվել է: