«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բորիս Ջոնսոնը սպառնում է արտահերթ ընտրություններ նախաձեռնել

Բորիս Ջոնսոնը սպառնում է արտահերթ ընտրություններ նախաձեռնել
04.09.2019 | 20:19

Բրիտանիայի խորհրդարանում թեժ քննարկումներ են բրեկզիտի հարցով: Սեպտեմբերի 3-ին արձակուրդից վերադարձած պատգամավորների ընդունած առաջին որոշումը ճանապարհ է հարթում կոշտ բրեկզիտի դեմ օրենք ընդունելու համար: Երեկ երեկոյան վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ եթե խորհրդարանը բրեկզիտը հետաձգելու որոշում ընդունի, ինքը հանդես կգա արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ: Ջոնսոնի իշխող Պահպանողական կուսակցության խմբակցությունը խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ