ՌԴ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է օգոստոսին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ինձ թվում է, այդ հարցերը պետք է լուծել առկա և դրա համար հաստատված ձևաչափերում: Ես չեմ կարծում, որ իմ կողմից լրացուցիչ քաղաքական գնահատական է պահանջվում: Մենք ունենք գործող մեխանիզմ, կան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ: Նրանք կարող են անհրաժեշտության դեպքում համապատասխան մեխանիզմներ գործի դնել՝ կողմերին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ ասել է Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ եթե կողմերն այս կամ այն հարցում աջակցության կարիք ունեն, օրինակ՝ Ռուսաստանի, այդ հարցերը նույնպես կարող են լուծվել երկկողմ հիման վրա՝ դիվանագիտական ալիքներով: