Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը քվեարկությամբ մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ հոկտեմբերի 15-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը: Ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի, այսինքն՝ 434 ձայն, կողմ է քվեարկել 298 պատգամավոր, դեմ`56-ը: Քվեարկությունից հետո Բորիս Ջոնսոնն ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինին առաջարկել է վերանայել որոշումը՝ ակնարկելով, որ կառավարությունը նորից հանդես կգա նման առաջարկով: