«Անընդունելի է, որ Թուրքիան չի կարող միջուկային զենք ունենալ»՝ Սիվասում Անատոլիական տնտեսական համաժողովի մասնակցիներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Որոշ երկրներ մեծ թվով միջուկային մարտագլխիկներ ունեն: Բայց այդ նույն պետությունները մեզ ասում են, որ մենք չենք կարող միջուկային զենք ունենալ: Օրինակ` Իսրայելը, որ գրեթե մեր հարևանն է: Իսրայելցիները մյուս պետություններին ահաբեկում են իրենց միջուկային զինանոցով, և որևէ մեկը նրանց մատով դիպչել չի կարող»՝ ասել է Էրդողանը: Նա չի հստակեցրել՝ Անկարան ցանկանում է քայլեր ձեռնարկել միջուկային սպառազինության ձեռքբերման ուղղությամբ: Թուրքիան «Միջուկային զենքի չտարածման մասին» համաձայնագրին միացել է 1980 թվականին: 1996-ին Անկարան իր ստորագրությունն է դրել նաև «Միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման մասին» բազմակողմ համաձայնագրի տակ: