«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Տիգրան Եգորյան. Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող գործադրվել

Տիգրան Եգորյան. Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող գործադրվել
05.09.2019 | 22:14

Փաստաբան Տիգրան Եգորյանի պնդմամբ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ երեկվա որոշումն անօրինական է: Փաստաբանը հիմնավորում է՝ հղում անելով ՍԴ 2010-ին ընդունած 918 որոշմանը: Ըստ որոշման, եթե դատարանի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ կա կասկած և այդ պայմաններում կայացվում է դատական ակտ, այդ ակտը չի համապատասխանում Սահմանադրության սկզբունքներին և չի կարող գործադրվել:


«Միայն այս հիմքը բավարար է, որ հենց նույն Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումը հիմք ընդունելով չկատարվի այս որոշումը, չգործադրվի այս որոշումը»՝ նշեց Եգորյանը։ Ըստ Տիգրան Եգորյանի, Քոչարյանի դիմումը քննած ՍԴ անդամներն ունեն կանխակալ վերաբերմունք, քանի որ նախկինում Մարտի 1-ի գործին առնչվող տարբեր որոշումների վերաբերյալ նախկին իշխանությունների դիրքորոշումներին կողմ են քվեարկել: Եգորյանը դեռևս հուլիսին էր դիմում ներկայացրել ՍԴ՝ հիմնավորելով ՍԴ կազմից 7 անդամի մասնակցությունը Մարտի 1-ին առնչվող որոշումներին: Քոչարյանի դիմումից առաջ էլ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն էր միջնորդություն ներկայացրել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ևս երկու անդամ՝ Արևիկ Պետրոսյանն ու Հրանտ Նազարյանը չեն կարող անաչառ ու անկողմնակալ քննել այս գործը: Վահե Գրիգորյանը փաստերով հիմնավորել էր նրանց մասնակցությունը Մարտի 1-ին առնչվող գործերին: Սակայն ՍԴ-ն առանց այս միջնորդությունը քննելու անցել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը նույն կազմով: Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ ավելի վաղ է որոշում կայացվել, քանի որ նախկինում նա եղել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը:


«Այս որոշման կայացմանը նաև մասնակցել են էսօր Սահմանադրական դատարանում անդամ հանդիսացող անձանց մի մասը, սա մի դիրքորոշում է, որի կիրառումը երեկ Սահմանադրական դատարանի անունից հրապարակված անդամների որոշման նկատմամբ հանգեցնում է այդ որոշման Սահմանադրությանը հակասող որակման», - ընդգծեց փաստաբանը։

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ