ՄԻԵԴ-ը Ադրբեջանից ստացված 15 բողոքի հիման վրա որոշում է կայացրել, որ Ադրբեջանը 13 քաղաքական և հասարակական ակտիվիստի պարտավորվում է տարբեր գործերով 5-11 հազար եվրո փոխհատուցում վճարել, գրում է «Թուրանը»:
Բողոքները վերաբերել են ակտիվիստների խոսքի ազատության, կտտանքների բացառման, արդար դատաքննության և այլ իրավունքների ոտնահարումներին, 2006-2015թթ. խաղաղ հավաքներին մասնակցելու համար նշանակված վարչական տույժերին և կալանքներին: