Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եղբայրը՝ Ջոզեֆ Ջոնսոնը, հայտարարել է, որ հեռանում է համալսարանների և գիտության հարցերով կրտսեր նախարարի պաշտոնից և այլևս բրիտանական խորհրդարանի անդամ չէ: Թվիթերի իր էջում Ջոնսոնը նշել է, պաշտոնից հեռանում է, քանի որ «վերջերս երկու կես է լինում ընտանիքի և ազգային շահերի միջև»: Նա մատնանշել է, որ իր համար պատիվ էր 9 տարի աշխատել որպես նախարար երեք վարչապետների օրոք:
«Դա անլուծելի լարվածություն էր, սակայն եկել է ժամանակը, որ մյուսները ստանձնեն աշխատանքը խորհրդարանում և նախարարությունում»,- եզրափակել է Ջոնսոնը: