«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գագիկ Սուրենյան. Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի

Գագիկ Սուրենյան. Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի
06.09.2019 | 12:14

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանի արևադարձային տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ, սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ»։

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ