«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սևանում ձկնապաշարի ավելացման միտում կա, բայց բավարար չէ, որ արդյունագործական որս կազմակերպվի

Սևանում ձկնապաշարի ավելացման միտում կա, բայց բավարար չէ, որ արդյունագործական որս կազմակերպվի
06.09.2019 | 12:17

2018-ի տվյալներով` Սևանում բոլոր ձկնատեսակների քանակը միասին կազմում է 2950 տոննա, 30-35 տոննան ծածանազգիններն են, 1-1,5 տոննան իշխան, մնացածը՝ սիգ՝ Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Նա նշեց, որ պաշարները անցած տարի աճել են 33 տոկոսով: «Ընդհանրապես ավելացման միտում է գրանցվում, բայց մենք գտնում ենք, որ դեռևս պաշարները բավարար չեն, որ լճում արդյունագործական որս կազմակերպվի»,-ասաց նա:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել, Էվելինա Ղուկասյանն ասաց, որ չի գտնում, թե դա ճիշտ որոշում է. «Եթե պաշարները ճիշտ չկառավարվեն, բնականաբար կրճատման միտում կարձանագրվի»:
2006-ից Սևանի սիգն այլևս չէր համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ, նախարարության որոշումով որսը մինչ օրս արգելվել էր: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, որ վերջին երկու տարում Սևանում սիգի պաշարները բավական շատացել են, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել. սկզբում փորձելու են կիրառել պիլոտային տարբերակով՝ 150 տոննա ձկան համար:


Հարցին՝ Շրջակա միջավայրի նախարարությունից դիմե՞լ են իրենց ինստիտուտ, ի՞նչ եզրակացություն են ներկայացրել նախարարությանը, Էվելինա Ղուկասյանը պարզաբանեց՝ իրենք ընդհանրապես նախարարության պայմանագրի շրջանակում են կատարում խեցգետնի և ձկան պաշարների հաշվառումը: «Ամեն դեպքում իրենք մեզ դիմեցին պիլոտային ծրագիր իրականացնելու նպատակով: Պիլոտային ծրագրի անհրաժեշտությունը նախարարությունն էր տեսնում, մենք պարզապես հաշվի առնելով, որ պաշարներ կան լճում, չառարկեցինք, ասեցինք` եթե գտնում եք խիստ անհրաժեշտ է, կարող եք իրականացնել»,-ասաց նա:
«Մենք ասել ենք, որ հոկտեմբերից չի կարելի որս կատարել, քանի որ նախաձվադրային և ձվադրային շրջան է սկսում: Եթե մինչ հոկտեմբեր չհասցնեն կատարել, այդ դեպքում պետք է պիլոտային ծրագիրը տեղափոխվի մյուս տարի»,-ասաց նա:
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը նշեց, որ թեև ձկնապաշարների աճ նկատվում է, սակայն աճը չի համապատասխանում այն տեմպերին, որը պետք է լիներ, քանի որ անօրինական որսը լճում շարունակվում է:


«Այդ դեպքում խնդիրը արտահանումը չէ, այլ որ ձուկը ջրից հանվում է. հիմա դա Հայաստանում կուտեն, թե դրսում՝ դա այլ հարց է, ուրիշ բան, որ երևի հատուկ նպատակով են այդ պիլոտային ծրագիրը ուզում կատարվի: Այդ հարցը պետք է ուղղել նախարարություն»,-ասաց նա:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ